YOURnet-ի մասին

Մեր մասին

 

Մեր ընկերությունը ստեղծվել է 2013թ նոյեմբերի 13 №391Ա որոշմամբ: Մեր ընկերության առաքելությունն է` ստեղծել կայուն ցանց, որը միշտ միացված է, ունի հաղորդակցության անվտանգության և հուսալիության բարձր աստիճան և հնարավորություն է ընձեռում օգտվելու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ամենաժամանակակից ծառայություններից և էլեկտրոնային կառավարման նորարարական լուծումներից:

YOURnet-ի ցանցը ամբողջությամբ, կառուցված է օպտիկամանրաթելային մալուխից: YOURnet-ի նպատակն է Երևան քաղաքում ստեղծել գերազանց հեռահաղորդակցության ցանց, որը հասանելի կլինի բոլոր բաժանորդներին: YOURnet-ի բաժանորդները մշտապես վայելում են բարձրակարգ և անխափան ինտերնետ ծառայություններ :Օգտվեք հաղորդակցության այս տարբերակներից որը Ձեզ ենք առաջարկում առանց արագության սահմանափակումների: Մեր առաջարկը մշակված է 21–րդ դարի ժամանակակից ոճով, որը հնարավորություն կտա բավարարել Ձեր ակընկալվող պահանջները: YOURnet-ը ունի պատասխանատու տեխնիկական աջակցություն, որը իրականացնում է պարամետրերի մոնիտորինգ` ապահովելով Ձեր ծառայության անխափան աշխատանքը: Մեր ընկերությունը իր նպատակասլաց կազմակերպչական աշխատանքներով աջակցություն է ցուցաբերում և ապահովում է ընկերության հասանելիությունը բոլոր բաժանորդներին: Բաժանորդները իրենց առաջացաց հարցերի պատասխանները կգտնեն, դիմելով YOURnet-ի բաժանորդների սպասարկման կենտրոն, որտեղ անձնակազմը կօգնի գտնել առաջացաց հարցերի պատասխանները և խնդիրների անհրաժեշտ լուծումները:

Կիսվել նյութով